Մինչ ակումբային ֆուտբոլում ընդմիջում է, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Էդեր Միլիտաոն ակտիվորեն մարզվում են։
Երկու ֆուտբոլիստներն էլ հույս ունեն նախքան մարտի 31–ը լավ մարզավիճակ ձեռք բերել, երբ «Արքայական ակումբն» ուժերը կչափի «Ատլետիկի» հետ։
Ինչպես նշել է Կառլո Անչելոտին վերջին մամուլի ասուլիսում՝ և՛ դարպասապահը, և՛ պաշտպանը միջազգային դադարն օգտագործում են մարզավիճակ հավաքելու համար։ Սպասվում է, որ ֆուտբոլիստներն ավելի ինտենսիվ կսկսեն մարզվել և կմասնակցեն «Կաստիլյայի» ֆուտբոլիստների միջև ընկերական խաղին։
Երկուսի նպատակն էլ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին պատրաստ լինելն է, որտեղ «Ռեալը» դիմակայելու է «Մանչեսթեր Սիթիին»։
Հիշեցնենք, որ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9/10–ին, իսկ պատասխանները՝ 16/17–ին։