«Բետիսի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Դավիդ Ալաբայի մասին։
«Շատ բարդ խաղ էր, և մենք լավ երկրորդ խաղակես անցկացրինք։ Թիմը բարելավել է իր խաղը ամեն ինչում։ Մենք աներևակայելի ֆուտբոլ չցուցադրինք, սակայն կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը և հաղթանակի հասնել, ինչն էլ և ամենակարևորն է։
Առաջին կեսում փոքրի ինչ անհամաձայնեցված էինք գործում պաշտպանությունում, բայց դա բացատրելի է նրանով, որ առաջին երկու խաղերի համեմատ տեղի էին ունեցել փոփոխություններ։
Ինչ վերաբերում է Ալաբային, նա ինձ ավելի շատ է դուր գալիս պաշտպանության կենտրոնում». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու խաղերում Ալաբան կատարել էր ձախ պաշտպանի պարտականությունները, իսկ «Բետիսի» դեմ խաղում իտալացի մասնագետը որոշել էր նրան փորձարկել նաև պաշտպանության կենտրոնում։
Los Merengues, Realmadrid.am