Հոդվածներ

Cadena SER. «ՊՍԺ»-ում դժգոհ են Ռամոսի պահվածքից
19.08.2021
3314 0

«ՊՍԺ»-ում դժգոհություններ կան կապված թիմի նորեկ Սերխիո Ռամոսի պահվածքի հետ։ 

Ֆրանսիական ակումբին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, Ռամոսը իրեն բավական գոռոզ է պահում, չնայած այն բանին, որ նա ո՛չ թիմի ավագն է, և ո՛չ էլ թիմի ամենաաստղային ֆուտբոլիստը։ 

Cadena SER-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ում չեն պատրաստվում համակերպվել նման պահվածքի հետ, և եթե Ռամոսը չփոխի այն, ապա Պոչետինոն կարող է նույնիսկ դուրս թողնել նրան թիմի հիմնական կազմից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված