Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել «Լևանտեի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում:
Ընդհանուր խումբ է վերադարձել Դանի Կարվախալը:
Մարիանո Դիասն ու Ֆերլան Մենդին աշխատել են անհատական ծրագրով, Մարսելոն, Դանի Սեբալյոս ու Տոնի Կրոսը՝ մարզասրահում ու դեռևս շարունակում են վերականգնվել:
Մարզումն սկսվել է մարզասրահում, որից հետո թիմը տակտիկական ու ֆիզիկական վարժություններ է կատարել, իսկ եզրափակիչ հատվածում անցկացվել է երկկողմանի հանդիպում՝ փոքր գնդակով:
«Ռեալ» - «Լևանտե» հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am