«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի և հարձակվող Էդեն Ազարի հարաբերությունները լարվել են:
Ինչպես հաղորդում է Marca-ն, բելգիացին դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, հաշվի առնելով, որ վերջին շրջանում վնասվածքներ չի ստացել:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը 18 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում՝ ընդհանուր առմամբ, խաղադաշում անցկացնելով 831 րոպե:
«Ատլետիկի» դեմ գավաթային խաղի ժամանակ Ազարը նախավարժանք էր կատարել, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չէր եկել:
Fanat, Realmadrid.am