Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել Կիլիան Մբապեի տրանսֆերը իրականացնելու համար։
«Սերուցքայինները» մտադիր են որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստներից բաժանվել, որպեսզի անհրաժեշտ գումար վաստակեն ֆրանսիացու տրանսֆերի համար։
«Արքայական» ակումբում պատրաստ են հրաժարվել Գարեթ Բեյլի, Իսկոյի, Մարտին Էդեգորի և Լուկա Յովիչի ծառայություններից։
Մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը դեռ շատ բան կարող է տեղի ունենալ։ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Մբապեն է, և դրա համար նրանք պետք է բաժանվեն Բեյլից, Իսկոյից և այլ ֆուտբոլիստներից։
Մինչ այդ անհնար է ասել, թե ով կմնա «Ռեալում», և թե ով կարիերան կշարունակի այլ թիմում։
Los Merengues, Realmadrid.am