Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին։
«Դեռևս փոքր տարիքից իմ երազանքների ակումբը եղել է «Ռեալը»։ Ես մեծացել եմ՝ հետևելով Դի Ստեֆանոյին, Պուշկաշին և Խենտոյին։ Ինձ դուր էր գալիս այդ ակումբը, սակայն իմ կարիերայի ողջ ընթացքում ես ստիպված եմ եղել բազմից խաղալ նրանց դեմ։
Հաճելի է, երբ մարզադաշտը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Դա «Ռեալն» է և դա «Սանտիագո Բեռնաբեուն» է։
Երկու անգամ հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել Մադրիդ, սակայն մերժել եմ այդ առաջարկները։ «Արսենալում» եղած տարիների ընթացքում ես մեծ ներդրում եմ ունեցել մարզադաշտի կառուցմանը, և ներկա եմ եղել թիմի ողջ փոփոխություններին, և հենց դա էր պատճառը, որ չէի կարող հեռանալ այդ թիմից։ Ես ցանկանում էի ավարտին հասցնել սկսածը». ասել է Վենգերը։
Los Merengues, Realmadrid.am