Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս։ 29-ամյա դարպասահը ճերմակ մարզաշապիկով մասնակցել է 130 հանդիպման՝ 52 անգամ անառիկ պահելով դարպասը։
«Արքայական» ակումբում աշխատում են նաև Կարիմ Բենզեմայի պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։