«Ռեալը» շարունակում է միջմրցաշրջանային պատրաստության փուլը: «Սերուցքայինները» հերթական մարզումն են անցկացրել «Միլանի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ:
Դանի Կարվախալը, Էդեն Ազարն ու Կարիմ Բենզեման աշխատել են մարզասրահում՝ ընդհանուր խմբից առանձին: Վնասվածք ունեցող Տոնի Կրոսն ու վնասվածքից նոր ապաքինված Ֆերլան Մենդին նույնպես մարզվել են անհատական ծրագրով:
Մյուս ֆուտբոլիստները ամբողջական մարզում են անցկացրել, որն սկսել է նախավարժանքով, շարունակվել դարպասին հարվածների հղկմամբ ու երկկողմանի խաղով:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Միլան» խաղը կայանալու է կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
Fanat, Realmadrid.am