Վինիսիուս Ջունիորը «Շախտյորի» դեմ խաղից հետո մեկնաբանել է իր և Բենզեմայի համագործակցությունը։
«Գոհ եմ, որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել Բենզեմային։ Ես, ինչպես և Կարիմը, ցանկանում եմ լինել լավագույնը։ Հիմա ես ուզում եմ օգնել նրան նվաճել ոսկե գնդակը». նշել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ Բենզեման համարվում է ոսկե գնդակը նվաճելու գլխավոր հավակնորդներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am