Կիլիան Մբապեն ամենայն հավանականությամբ գալիք մրցաշրջանը կանցկացնի «ՊՍԺ»-ի կազմում։
Le Parisien-ի փոխանցմամբ, ֆրանսիացի հարձակվողը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը։
Մյուս կողմից ազբյուրը նշում է, որ Մբապեն շարունակում է մերժել «ՊՍԺ»-ի՝ նոր պայմանագրի շուրջ կատարվող առաջարկները։
Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Los Merengues, Realmadrid.am