«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Էլչեի» դեմ տնային խաղը (4-0):
«Լավ խաղ էր: Վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Շատ գոլային պահեր ստեղծեցինք, իսկ մրցակցին թույլ չտվեցինք հակագրոհել: Ամեն ինչ հիանալի դասավորվեց մրցաշարջանի կարևորագույն հատվածում: Մեզ կայունություն է պետք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
21 տուրից հետո «Ռեալը» երկրորդն է Լա լիգայում:
Fanat, Realmadrid.am