Կարիմ Բենզեման մերժել է «Ռեալի» շահավետ առաջարկը՝ գերադասելով պայմանագիր կնքել ավելի համեստ պայմաններով:
Ինչպես հաղորդում է ABC-ն, ֆրանսիացուն առաջարկվել է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականի ամառ, սակայն վերջինս ցանկություն է հայտնել, որ համաձայնագրի ժամկետը կարճ լինի 1 տարով (2023 թվականի հունիսի 30-ը):
Բացի այդ, 2021/22 մրցաշրջանում Բենզեմայի աշխատավարձը կրճատվելու է 10%-ով, 2022/23-ում՝ 15%-ով:
Իսպանական լրատվամիջոցները վստահ են` այս քայլով Կարիմը հասկացրել է, որ չի ցանկանում բեռ լինել «Ռեալի» համար ու պատրաստ է հեռանալ, երբ իր խաղամակարդակն անկում կապրի:
Fanat, Realmadrid.am