Ֆլորենտինո Պերեսի գլխավոր տրանսֆերային նպատակը դարձել է Վիտինիան։ Այս մասին հայտնում է Goal-ը՝ հղում անելով Cadena SER-ին։
«Սերուցքայինները» պատրաստ են կիսապաշտպանի տրանսֆերի համար ծախսել մոտ 150 մլն եվրո։ Նշվում է, որ գործարքը կփորձի իրականություն դարձնել գործակալ Ժորժե Մենդեշը, ով նաև համագործակցում Ժոզե Մոուրինիոյի հետ, որը շուտով կարող է գլխավորել «Ռեալը»։
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման ու դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն