Հոդվածներ

Կրոսը, Վարանն ու Բեյլը վերադարձել են Մադրիդ
24.07.2021
2162 0

«Ռեալի» ֆուտբոլիստները քիչ-քիչ վերադառնում են «Վալդեբեբաս»։ Այսօր թիմին են միացել Գարեթ Բեյլը, Թոնի Կրոսը և Ռաֆայել Վարանը։ 

Մադրիդում շարունակում են սպասել Կարիմ Բենզեմային, Մոդրիչին, Ազարին, Կուրտոիային, Միլիտաոյին և Վինիսիուսին։ Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեմայի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր ունեցել, և ֆրանսիացին ստիպված է որոշ ժամանակ մնալ մեկուսացման մեջ։ 

Այս կիրակի Կարլո Անչելոտիի սաները Գլազգոյում ընկերական հանդիպում կանցկացնեն Ջերարդի «Ռեյնջերսի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված