Հոդվածներ

Բենզեմա. «Երբեք չեմ կասկածել ուժերիս»
24.06.2021
1689 0

Եվրո-2020-ի Ֆրանսիա-Պորտուգալիա խաղում «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ դարձավ:

Հանդիպումից հետո ֆրանսիացի ռմբարկուն խոսել է խաղի վերաբերյալ իր տպավորությունների մասին:

«Երբեք չեմ կասկածել ուժերիս ու ցանկանում եմ վայելել այս պահը: Գիտեմ, որ երկիրս շատ բան է սպասում ինձնից ու կփորձեմ արդարացնել երկրպագուների հույսերը»,- Բենզեմայի խոսքերը փոխանցում է TF1-ը:

Այդ խաղում դուբլ գրանցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված