«Ռեալի» կանանց թիմը պատրաստվում է Լա լիգայի երկրորդ և Չեմպիոնների լիգայի առաջին մրցաշրջանի մեկնարկին:
Այդ պատճառով «սերուցքայինները» ուժեղացնում են թիմն ու արդեն հայտարարել են «Բետիսի» ֆուտբոլիստուհի Մելին Ժերարի հետ պայմանագիր կնքելու մասին: Մելինը հանդես է գալիս դարպասապահի դիրքում:
31-ամյա Ժերարն ավելի վաղ հանդես է եկել ՊՍԺ-ում և «Լիոնում»՝ 3 անգամ դառնալով ՉԼ-ի հաղթող:
Fanat, Realmadrid.am