«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ԱՊԼ-ում:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կատարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները. «արքայական» ակումբի ղեկավարությունը թույլ է տվել բանակցել ֆրանսիացու հետ:
Միևնույն ժամանակ Վարանը ցանկանում է Մանչեսթեր ուղևորվել արձակուրդներից հետո ու չմասնակցել «Ռեալի» միջմրցաշրջանային պատրաստության փուլին:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կողմերը կգան վերջնական համաձայնության:
Fanat, Realmadrid.am