Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է պատրաստվել գալիք մրցաշրջանին
11.07.2021
1745 0

«Ռեալի» առաջին մարզումը սկսվում է տեղական ժամանակով 10։00-ին, իսկ երկրորդը՝ 18։00-ին։ Ֆուտբոլիստները, որպես կանոն, առավոտյան մարզման առաջին մասը անցկացնում են մարզասրահում, իսկ հետագայում դուրս են գալիս խաղադաշտ՝ գնդակով վարժություններ կատարելու։

Միակ ֆուտբոլիստը, որն այսքան ժամանակ միայն մարզասրահում է մարզվել՝ Ֆերլան Մենդին է, որը դեռ լիովին չի ապաքինվել անցյալ մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքից։ Հանգստյան օրերին նրան նաև Լուկա Յովիչը միացավ։

Եվս մեկ շաբաթ թիմը կմարզվի ներկայիս կազմով, որից հետո նրանց կմիանան Եվրո 2020-ին ու Ամերիկայի գավաթին մասնակցած ֆուտբոլիստները։