Cadena SER-ի զրույցի ընթացքում Մարսելոն ևս մեկ անգամ հաստատել է, որ հեռանում է Մադրիդի «Ռեալից»։
«Ես հեռանում եմ «Ռեալից»։ Այն որ, իմ վերջին մրցաշրջանում մենք կարողացանք հաղթել ՉԼ-ն և Լա Լիգան, ինձ ավելի երջանիկ է դարձնում, քանի որ ես դարձա ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
Սա ոչ թե տխուր, այլ ուրախ օր։ Ես այստեղ շատ հեքիաթային գիշերներ եմ ունեցել։ Ես ու իմ ընտանիքը երջանիկ ենք եղել այստեղ։
Ես սիրում եմ այս ակումբը, այս երկրպագուներին։ Ես ավարտում եմ իմ առաքելությունը այս ակումբում որպես ֆուտբոլիստ, սակայն միանշանակ ապագայում կլինեմ «Ռեալի» համակարգում, քանի որ սա իմ տունն է։ Որոշ ժամանակ կանցկացնեմ այլ ակումբում, հետո նորից կվերադառնամ Մադրիդ». նշել է Մարսելոն։
Los Merengues, Realmadrid.am