Գրեթե մեկ ամիս է անցել Ռոդրիգոյի խաղադաշտ վերադառնալուց։ Նա բավական ծանր վնասվածք էր ստացել, և մրցաշրջանի մնացած հատվածը նրա համար հարցականի տակ էր։
«Ռեալը» առաջիկայում դեռ մի քանի բարդ հանդիպումներ ունի անցկացնելու, և Ռոդրիգոն խոսել է «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» դեմ սպասվող դիմակայությունների մասին։
«Այդ խաղերը մեզ այլ զգացողություն են տալիս, սակայն մենք ցանկանում ենք լավ խաղալ ու հաղթել։ Բոլոր խաղերն են կարևոր, բայց իհարկե, նման խաղերը էլ ավելի մեծ կարևորություն ունեն։
Բոլորն են տեսնում, որ առաջնությունում մենք չենք պատրաստվում հանձնվել։ Մենք կպայքարենք մինչև վերջ։
Զիդանը մեզանից պահանջում է կազմակերպված լինել ու բարձր պրեսինգ կիրառել։ Ավելի լավ է առաջ գնալ, քանի որ գնդակը խլելու դեպքում դու արդեն մոտ ես մրցակցի դարպասին։
Դրա հետ մեկտեղ մենք պետք է շատ ուշադիր գործենք պաշտպանվելիս». նշել է Ռոդրիգոն։
Los Merengues, Realmadrid.am