Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ նոր պաշտպան ձեռք բերել նույնիսկ Ռաֆայել Վարանի հեռանալու պարագայում։
Նշվում է, որ «Ռեալի» թիրախում են Պաու Տորեսը և Ժյուլ Կունդեն, սակայն ներկա պահին «Սերուցքայինները» պատրաստ չեն նման տրանսֆերներ իրականացնելուն։
Եթե Վարանը հեռանա, ապա կենտրոնական պաշտպանի դիրքում Կարլո Անչելոտին կունենա երեք տարբերակ՝ Ալաբա, Միլիտաո և Նաչո։ Չորրորդ կենտրոնական պաշտպանը կլինի կամ Վալյեխոն, կամ Չուստը, կամ Մարիո Խիլան։
АВС-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում վստահում են իրենց երիտասարդ կադրերին և ցանկանում են նրանց աճելու հնարավորություն տալ։
Los Merengues, Realmadrid.am