Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն թիմի հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը:
ԶԼՄ-ների համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինն աճել է և այժմ կազմում է 1 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից: «Ռեալի» կազմում նա մասնակցել է 179 հանդիպման, դարձել 39 գոլի հեղինակ: