Մադրիդի «Ռեալի» ախկին ֆուտբոլիստ Այտոր Կարանկան իր կարծիքն է հայտնել Դավիդ Ալաբայի տեղափոխության վերաբերյալ։
«Հնարավորություն ունեցել եմ հետևելու Ալաբայի խաղին և միայն դրական խոսքեր կարող եմ ասել։ Նա հիանալի ձեռքբերում էր «Ռեալի» համար, բայց պետք չէ նրանից պահանջել դառնալ նոր Ռամոսը։ Նման օրինակ է Ազարի և Ռոնալդուի համեմատությունը։
Առաջին հերթին ինձ դուր է եկել նրա բազմակողմանիությունը։ Նա խաղում է երեք տարբեր դիրքերում և դա անում է շատ բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր մարզչի համար նման ֆուտբոլիստ ունենալը օրհնանք է։
Ավստրիայի հավաքականում նրա բազմակողմանիությունը շահագործում են։ Ալաբան ստիպված է լինում պաշտպանվել, ստանալ գնդակը, առաջ շարժվել, փոխանցումներ և հարվածներ կատարել։ Նա չի կարող անել այդ բոլորը առանց բացթողումների։
Այս ԵՎՐՈ-ի ընթացքում մենք բազմիցս տեսել ենք, թե որքան օգուտ է նա տալիս հարձակմանը, և տարօրինակ է, որ դա անում է մի ֆուտբոլիստ, ով ավելի շատ միտված է պաշտպանությանը։
Կարծում եմ, որ «Ռեալում» նրա համար ավելի հարմար կլինի խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Կրկին անգամ նշում եմ, որ Ալաբան հիանալի տրանսֆեր էր «Ռեալի» համար». նշել է Կարանկան։
Los Merengues, Realmadrid.am