ESPN FC-ի հետ զրույցի ընթացքում «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի հետ սպասվող մրցակությունը։
«Կարիմ Բենզեման ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա դա ցույց տվեց նախորդ մրցաշրջանում՝ հատկապես «Չելսիի», «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։
Լա Լիգայում նա 10-12 մրցաշրջան է անցկացրել և շատ բան գիտի այս առաջնության մասին։ ՉԼ-ում նա ցույց տվեց, որ լավագույններից մեկն է։ Կարծում եմ, որ բոլորին է հաճելի, որ Լա Լիգայում հանդես են գալիս թոփ մակարդակի հարձակվողներ։ Միգուցե երկրպագուների համար հետաքրքիր է լինելու։ Չեմ ուզում համեմատվել Կարիմի հետ, քանի որ նա այստեղ է վաղուց, իսկ ինձ համար ամեն բան դեռ նոր է սկսվում». նշել է լեհ հարձակվողը։
Գալիք մրցաշրջանում Լևանդովսկին լինելու է «Բարսելոնայի» հարձակման առաջատարը, իսկ Չավիի թիմը փորձելու է խլել «Ռեալից» չեմպիոնի տիտղոսը։
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 46 խաղերում դարձել է 50 գոլի հեղինակ։ Բենզեման նույնպես մասնակցել է 46 հանդիպման և այդ ընթացքում հասցրել դառնալ 44 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am