«Ռեալի» վինգեր էդեն Ազարը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, բելգիացին լավագույն դեպքում խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 22-ին: Այդ օրը Լա լիգայի 10-րդ տուրում «արքայական» ակումբը հանդիպելու է «Վիլյառեալին»:
Նշվում է, որ բացի վնասվածքի ապաքինումից, Ազարը պետք է աշխատի մարզավիճակի բարելավման վրա, ինչպես նաև ազատվի ավելորդ քաշից:
Ավելի վաղ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ 29-ամյա խաղացողի վնասվածքը սպասվածից լուրջ է: