«Ռեալը» «Սանտիագո Բերնաբեուի» վերակառուցման համար նախատեսված ծանր տեխնիկայի մի մասը տրամադրել է Մադրիդը ձյունից մաքրելու համար:
Հիշեցնենք, որ Իսպանիայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել:
Այս պահին «Սանտիագո Բերնաբեուում» մեծ ծավալի աշխատանքներ չեն կատարվում:
Սպասվում է, որ թիմը կրկին կարող է հանդես գալ լեգենդար մարզադաշտում 2021 թվականի վերջին:
«Ռեալ» - «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am