Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալը» կվերադառնա Էդեգորի հետևից։
Ներկա պահին «Սերուցքայինները» մտադրված են թիմում պահել 22-ամյա նորվեգացուն, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Էդեգորը անցկացրեց «Արսենալի» կազմում, և այժմ նրա ապագայի հարցը մեծապես կախված է Կարլո Անչելոտիի որոշումից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբը որպես Էդեգորին այլընտրանք դիտարկում է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տարբերակը։
Los Merengues, Realmadrid.am