Գերմանիայի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է ԵՎՐՈ 2020-ի շրջանակներում սպասվող Ֆրանսիայի դեմ հանդիպման մասին։
«Մենք պետք է ավելի ուժեղանանք հատկապես տակտիկական մասով։ Հունիսի 15-ից արդեն հնարավոր չի լինի փորձարկումներ կատարել։ Եթե մենք որոշենք փորձարկումներ կատարել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, ապա շատ լուրջ խնդիրներ կունենանք։
Բենզեման իհարկե մեծապես ուժեղացրել է Ֆրանսիայի հավաքականը։ Ես արդեն 7 տարի է խաղում եմ նրա կողքին և կարող եմ ասել, որ նա ներկայիս ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am