Մադրիդի «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսը սոցիալական ցանցերում հրաժեշտի նամակ է հրապարակել։
«Ես երբեք չէի կարծի, որ այս օրը կգա, բայց ամեն բան ունի սկիզբ ու ավարտ։ Այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ տանը, երկրպագուներին, թիմակիցներին, այն մարզաշապիկին, որին ես ամեն ինչ եմ տվել՝ սիրտս ու հոգիս։ Հիմա ես հրաժեշտ եմ տալիս «Ռեալին»։
Չեմ կարող բառերով արտահայտել այն հպարտությունը, երբ հետահայացք եմ գցում այն ճամփորդությանը, որը 16 տարի տևեց։ Ես հեռանում եմ 22 տիտղոս նվաճած։ Շնորհակալություն ակումբին ու իմ թիմակիցներին ու մարզիչներին ու շնորհակալություն հատկապես ձեզ՝ մադրիդիստներ։
Ի սրտե շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավոր դարձրին այս հիանալի ճամփորդությունը։ Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ պարզապես ասում կհանդիպենք շուտով, քանի որ ես կվերադառնամ»։