Եվրո 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Ուելսի հավաքականը մրցեց Թուրքիայի ընտրանու հետ:
Այս խաղում իրեն հիանալի դրսևորեց «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն, ով 2 փայլուն գոլային փոխանցում կատարեց՝ մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին (2:0):
Հատկանշական է, որ 61-րդ րոպեին ուելսցին վրիպեց 11-մետրանոցից, սակայն դա չխանգարեց պաշտոնապես ճանաչվել հանդիպման լավագույն խաղացողը:
Fanat, Realmadrid.am