Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ։
Առաջին կեսն ավարտվեց 0-0 հաշվով, սակայն հյուրերի ֆուտբոլիստ Դանի Կալվոն 61-րդ րոպեին կարողացավ հաշվի մեջ առաջ մղել իր թիմին։
Ամեն դեպքում, «արքայական» ակումբը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. նախ Բենզեման 71-րդ րոպեին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 91-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով առաջ մղել իր թիմին։
Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 57 միավորով բարձրանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։