El Mundo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դատարանում ընդունել է, որ 2014-ին մասնակի խուսափել է հարկեր վճարելուց։ Իտալացու խոսքերով, ոչ լիարժեք է տեղյակ եղել օրենքից և պատրաստ է անհապաղ վճարել այդ գումարը։
Անչելոտիին մեղադրում են ավելի քան 300 000 եվրո հարկերից խուսափելու մեջ։ Այժմ իտալացի մասնագետը ստիպված կլինի վճարել նաև տոկոսները և տուգանքները։
Los Merengues, Realmadrid.am