«Ռեալի» պաշտպան Մարսելոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից, տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացին ոչ այդքան լավ հարաբերություններ ունի Կարլո Անչելոտիի հետ և կարող է փոխել ակումբային գրանցումը:
Նշվում է, որ Մարսելոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են «էվերթոնն» ու «Լիդսը»: Նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկվում:
Հիշեցնենք, որ պաշտպանի՝ «սերուցքայինների» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am