Նոր մրցաշրջանից առաջ Կարլո Անչելոտին խոսել է իր թիմի հնարավորությունների և ՉԼ-ի մասին։
«Այս տարի առաջնությունը բավական մրցակցային է լինելու։ Ակումբները ուժեղ են և պետք է պայքարել։ Լա Լիգայում մրցակցությունը մեծ է և դա ինձ դուր է գալիս։
Կան այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Սևիլիան»։ Այս առաջնությունը տարբերվում է մյուսներից։ Հիանալի կլիներ հաղթել Լա Լիգայում»։
Ինչ վերաբերում է ՉԼ-ին, այն հաղթելը բոլորովին էլ անհնար չէ։ Այո՛, մի շարք ակումբներ ուժեղացրել են իրենց կազմը և այս տրանսֆերային պատուհանը բարդ էր։ Բայց մեր կազմը բավական ուժեղ է և այն ունակ է մրցակցել ցանկացած ակումբի հետ։ Եթե մարզիչը ունակ է ստիպել իր ֆուտբոլիստների խաղին նվիրվել 100%-ով, ապա այդ թիմը կարող է անել ամեն ինչ։
Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ ժամանակ կա և ամեն բան կարող է տեղի ունենալ, բայց կարող եմ ասել, որ մեր կազմը ինձ դուր է գալիս». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am