«Ռեալի» և Ռամոսի երկարատև համագործակցությունը մոտ է ավարտին:
Ինչպես հաղորդում է ABC-ն, կողմերն արդեն վերջնական որոշման են եկել: Նախագահ Ֆլորենտինո Պերեսն անգամ մտադիր է սիմվոլիկ քայլ կատարել ու հրաժեշտի ֆոտոսեսիա կազմակերպել լեգենդար մադրիդիստի համար: Միտքը կայանում է նրանում, որ Ռամոսը լուսանկարվի այն բոլոր 22 գավաթների հետ, որոնք նվաճել է Մադրիդում անցկացրած 16 մրցաշրջանների ընթացքում:
Դեռևս հայտնի չէ՝ իսպանացին անձամբ հավանություն տվել է այդ գաղափարին, թե ոչ:
Fanat, Realmadrid.am