«Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և 15-րդ տուրում հյուրընկալելու է «Սևիլյային»:
Անդալուզյան ակումբը մադրիդցիներից հետ է մնում ընդամենը 2 միավորով, սակայն լուրջ կորուստներով է մոտենում խաղին:
Ինչպես հաղորդվում է, «Սևիլյայի» կազմում, ամենայն հավանականությամբ, չեն լինի առանցքային խաղացողներ Ժյուլ Կունդեն, Դիեգո Կարլոսն ու Լուկաս Օկամպոսը:
Վերոհիշյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառների մասին դեռևս տեղեկություն չի նշվում:
Հավելենք, որ «Ռեալ» - «Սևիլյա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am