«Ռեալի» վինգեր Էդեն Ազարն ափսոսանք է հայտնել Զինեդին Զիդանի հեռանալու կապակցությամբ:
«Տխրեցի, որ Զիդանը հեռացավ: Նա գիտի, որ հիանում եմ իրենով: 2 հիանալի տարի եմ անցկացրել Զիզուի գլխավորությամբ: Պարտք եմ նրան, որ չեմ կարողացել ավելին տալ այս ընթացքում»:
Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական» ակումբը կարող է վաճառել բելգիացու տրանսֆերը ամառային պատուհանի ընթացքում:
Fanat, Realmadrid.am