Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Զինեդին Զիդանի՝ «Արքայական ակումբից» հեռանալու որոշման մասին:
«Զիդանը հիանալի մարդ է: Մենք հրաշալի փոխհարաբերություններ ունենք: Հիասթափված եմ, որ նա որոշեց հեռանալ, բայց կյանքը շարունակվում է»,- ասել է Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում ասուլիսի ընթացքում:
«Ես շատ բարդ պահեր եմ ապրել: Միշտ էլ ցավալի է, երբ հավաքականում չես: Ամենաշատը ցավ եմ ապրել, որ չեմ մասնակցել ԱԱ-ին ու ԵԱ-ին, բայց ինքս ինձ քննադատաբար եմ վերաբերվել:
Անցյալն անցյալ է: Շատ բաներ կան, որոնց համար զղջում ես, բայց ոչինչ հնարավոր չէ վերադարձնել»,- ասել է Բենզեման:
Robbie Raul, Realmadrid.am