• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն մեկը չի արձագանքել Զիդանի հեռանալուն

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստներից միայն մեկը չի արձագանքել Զիդանի հեռանալուն
30.05.2021
3398 0

Օրեր առաջ Զինեդին Զիդանը լքեց «Ռեալը»:

Ժամեր անց սոցցանցերը ողողվեցին ֆրանսիացի մասնագետին ուղղված հրաժեշտի և շնորհակալական խոսքերով: Հատկապես ակտիվ էին «Ռեալի» ֆուտբոլիստները:

Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, «սերուցքայինների» խաղացողներից միայն Իսկոն չի արձագանքել ֆրանսիացի մասնագետի հեռանալուն:

Անգամ Անդրեյ Լունինն, ով ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել ավարտված մրցաշրջանում, գրառում է կատարել.

«Հաճելի էր աշխատել լեգենդի հետ»:

Ավելի վաղ նշվում էր, որ Իսկոյի և Զիդանի հարաբերությունները լարված են: Այս մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստն  ընդամենը 1029 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված