Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո
23.05.2021
2200 0

Լա լիգայի 38-րդ տուրում «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ:

Խաղից անմիջապես հետո Զինեդին Զիդանը կիսվեց իր տպավորություններով:

Շնորհակալական խոսքեր.

«Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր մեզ քաջալերեցին: Նրանք կարող են հպարտանալ այս թիմով, ինչպես նաև ես: Ֆուտբոլիստները ներդրեցին ողջ ուժերն այս խաղում»

Իր ապագայի մասին.

«Երբ գա ժամանակը, ապագայիս հարցը կքննարկեմ ակումբի հետ: Այս պահին ցանկանում եմ շնորհավորել ֆուտբոլիստներիս»:

Իսպանիայի չեմպիոնի՝ «Ատլետիկոյի» մասին.

«Շնորհավորում եմ «Ատլետիկոյին». նրանք հիանալի մրցաշրջան անցկացրին: Մենք փորձեցինք նվաճել տիտղոսը, սակայն փոքր-ինչ չբավականեցրեց: Միանշանակ պատասխանատվություն եմ կրում դրա համար»:

Տրամադրության մասին.

«Լավ գիտենք ու հասկանում ենք, թե ինչ է կատարվում Մադրիդում, երբ թիմը ոչինչ չի նվաճում: Շուտով կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Իմ տրամադրությունն այդքան էլ կարևոր չէ. փաստն այն է, որ թիմը ոչինչ չի նվաճել»:

Fanat, Realmadrid.am