Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծիքով Կանարյան ու Բալեարյան կղզիները, Մադրիդն առաջինը կարող են դառնալ այն վայրերը, որտեղ կվերադառնան երկրպագուները:
Սկզբնական շրջանում խաղադաշտ մուտք գործել կթույլատրվի 3000 երկրպագուի:
«Երբ համավարակի տարածվածությունը նվազի, Իսպանիայի այն վայրերում, որտեղ առավել անվտանգ է, կարող ենք վերադարձնել երկրպագուներին: Կառավարությունում ցանկանում են, որ այդ պրոցեսը լինի միաժամանակ, սակայն մենք գտնում ենք՝ դա անելն անհնար է»,-եզրափակել է Տեբասը:
Նշվում է, որ այս պահին Իսպանիայում կա ավելի քան 12000 կորոնավիրուսի վարակակիր:
Fanat, Realmadrid.am