Իսպանիայի առաջնության վերջին՝ 38–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բետիսի» հետ (25.05.2024 23:00):
«Բետիսի» դեմ խաղը ՉԼ–ի եզրափակիչին պատրաստվելու մի մասն է։ Մենք լավ աշխատեցինք այս շաբաթ և ցանկանում ենք լավ կերպով ավարտել Լա լիգան։
Բացի այդ, հանդիպման ընթացքում մենք հրաժեշտ կտանք լեգենդար ֆուտբոլիստի, այդ պատճառով էլ պետք է հաճույք ստանանք առաջիկա հանդիպումից։ Մենք արժանիորեն չեմպիոն հռչակվեցինք»։
«Կրոսի՝ կարիերան ավարտե՞լը, ֆուտբոլիստ–վետերանները և լեգենդները իրենք են որոշում իրենց ճակատագիրը։ Թոնին նման որոշում է կայացրել և դա պետք է հարգել։ Մենք պետք է նրան հրաժեշտ տանք այնքան լավ, որքան հնարավոր է։ Ես հարգում եմ այդ որոշումը, քանի որ դա խիզախություն է պահանջում»։
«Չուամենիիի մասնակցությունը ՉԼ–ի եզրափակիչին բացառված է։ Նա կվերականգվի Եվրոպայի առաջնությունից առաջ»։
«Մ․ Մարտինը շատ լավ աճ է գրանցում և նա առանց խնդրի կարող է դառնալ հիմնական թիմի մի մասը։ Մյուս երիտասարդ ֆուտբոլիստները նույնպես կարող են դրան հավակնել»։
«Մբապեն Օլիմպիական խաղերու՞մ, դա իմ որոշելունը չէ։ Բայց ինձ դուր է գալիս այդ մրցաշարին հետևելը, ես երկրպագում եմ Իտալիային»։
«Նաչոն ապագայի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, մենք չենք շտապում և սպասում ենք։ Մրցաշրջանի ավարտից հետո նա կկողմնորոշվի»։