Հոդվածներ

Ռոդրիգոն պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկին
10.08.2024
2169 0

«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն որոշել է շարունակել ելույթներն «Արքայական ակումբի» կազմում: 

AS-ի հաղորդմամբ՝ բրազիլացին պատասխանել է «Մանչեսթեր Սիթիին»՝ հայտնելով, որ իր ապագան տեսնում է մադրիդյան գրանդում:

Ռոդրիգոյին մեծ վստահություն է ներշնչում նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Նրա գործող պայմանագիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված