«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի օգտվել ստեղծված իրավիճակից ու պայմանագիր կնքել «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի հետ:
Վերջին շաբաթների ընթացքում տարբեր լրատվամիջոցներ ավելի ու ավելի շատ են ֆրանսիացու անունը կապում անգլիական թիմի հետ:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, և «սերուցքայինները» մտադիր են նրան վաճառել գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի համապատասխան փոխհատուցում ստանան:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Վարանը բաց է թողել «Ռեալի» վերջին 2 հանդիպումները:
Fanat, Realmadrid.am