Էդեն Ազարը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի վերականգնվել մինչև «Էլ Կլասիկոն»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, բելգիացին չի մտածում «Բարսելոնայի» դեմ խաղի մասին. նա չի ցանկանում ռիսկի դիմել ու արագացնել վերականգնման գործընթացը: Այդ կարծիքին են նաև Զինեդին Զիդանն ու թիմի բժիշկները:
Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» ընդունելու է «Ռեալին»: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին «Կամպ Նոու» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Fanat, Realmadrid.am