«Բարսելոնան» բանակցություններ է վարել Բուֆոնի հետ:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է Footmercato-ն, կատալոնական ակումբում 43-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինողի:
Նշվում է, որ կողմերն արդեն հասցրել են բանակցություններ վարել:
Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ «Յուվենթուսից» մրցաշրջանի ավարտին:
Fanat, Realmadrid.am