Հոդվածներ

Միլիտաո. «Մենք ցանկանում ենք հաղթել երկու մրացաշարերում»
02.05.2021
1679 0

Մադրիդի «Ռեալը» երեր երեկոյան Լա Լիգայի հերթական տուրի շրջանակներում դժվարին հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։ Հաղթական գոլի հեղինակն էր Էդեր Միլիտաոն, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Գոլ խփելու երկու լավ հնարավորություն ունեի առաջին կեսում։ Երկրորդ կեսում, այնուամենայնիվ, ես կարողացա գոլի հեղինակ դառնալ, և կարծում եմ, որ այդ գոլը շատ կարևոր էր թիմի համար։ Սա մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է, և մենք պետք է մաքսիմալ ուշադիր գործենք, քանի որ այս փուլում ամեն քայլ կարևոր է։ 

Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն պետք է փոքր ինչ ավելացնենք հարձակման գծում։ 

Մարզվում եմ ամեն օր, որպեսզի կարողանամ հնարավորինս օգտակար լինել թիմին։ Մենք պայքարում ենք երկու տիտղոսների համար, և ցանկանում ենք նվաճել երկուսն էլ, ուստի պետք է շատ աշխատենք». ասել է Միլիտաոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված