Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Մադրիդ:
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը, իսպանացին չի երկարաձգելու վարձակալության ժամկետն «Արսենալի» հետ ու դրա ավարտից հետո վերադառնալու է «Ռեալ»:
«Արքայական» ակումբում մտադիր են վաճառել Սեբալյոսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի՝ մադրիդցիների հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Fanat, Realmadrid.am