«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով «Կադիսի» հետ խաղից հետո:
«Գոհ եմ Բենզեմայի խաղից, ու խոսքը չի վերաբերվում միայն նրա գոլերին: Գոհ եմ նրա կատարած աշխատանքից ու հույս ունեմ՝ կշարունակի նույն ոգով:
Մեզ համար շատ կարևոր է, որ ոգեշնչված գործենք, կարևոր է, թե ինչպես ենք պաշտպանվում: Կրկին սկսեցինք լավ գործել պաշտպանությունում, ու դա ամենակարևորն է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am